ՀՕՊ համակարգը հետ է մղել անօդաչուի հարձակումը «Հմեյմիմ» բազայի տարածքում

12:54   24 Մարտ 2020    280

Հակաօդային պաշտպանության համակարգը հետ է մղել անօդաչուի հարձակումը Լաթաքիայի նահանգում «Հմեյմիմ» բազայի տարածքում, հայտնում է սիրիական պետական SANA գործակալությունը:

Դեպքը տեղի է ունեցել Ջեբլում, այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Ահաբեկիչները, որոնք հաստատվել են Իդլիբ և Լաթաքիա նահանգների միջև բնակավայրերում, հաճախ փորձում են անօդաչու սարքեր օգտագործել «Հմեյմիմ» բազայի վրա հարձակման համար՝ չնայած Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածություններին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հմեյմիմ  


Վերնագիրի այլ պիտակները