Վրաստանում այսօրվանից արգելվում է միջքաղաքային տրանսպորտային միջոցների երթևեկությունը

13:23   24 Մարտ 2020    317

Կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով Վրաստանում գործող արտակարգ դրության շրջանակներում այսօրվանից երկրի մասշտաբով արգելվում է միջքաղաքային տրանսպորտային միջոցների երթևեկությունը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է Ալիք Մեդիան։

Վրաստանի կառավարության որոշմամբ՝ միկրոավտոբուսներից հետո սահմանափակումները վերաբերում են նաև ուղևորատար ավոտոբուսներին և գնացքներին:

Մարտի 24-ի դրությամբ՝ դեռևս թույլատրվում է թեթև մարդատար ավտոմեքենաների և քաղաքային տրանսպորտի և բեռնատար գնացքների երթևեկությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները