Մեծ Բրիտանիայում սկսվել է Պուտինի մասին սերիալի ցուցադրությունը

14:14   24 Մարտ 2020    324

Բրիտանական Channel 4-ը սկսել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասին պատմող «Պուտին․ ռուս լրտեսի պատմությունը» սերիալի ցուցադրությունը։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է The Guardian պարբերականը։ Առաջին մասը ցուցադրվել է նախօրեին։

Փաստագրական շոուում ի շարս այլ նյութերի, ներառվել են նաեւ Բորիս Ելցինի դստեր՝ Տատյանա Յումաշեւայի եւ Մեծ Բրիտանիայում 2006-ին սպանված Ալեքսանդր Լիտվինենկոյի այրու՝ Մարինա Լիտվինենկոյի հարցազրույցները։ Ֆիլմաշարը եռամաս է։ Այն եթեր դուրս կգա ամեն երկուշաբթի։

Hayatsk.info

Հեշթեգներ: Բրիտանիա  


Վերնագիրի այլ պիտակները