Apple-ի և Facebook-ի ղեկավարները խոստացել են

22:12   26 Մարտ 2020    424

Ամերիկյան Apple և Facebook ընկերությունների ղեկավարներ Թիմ Կուկն ու Մարկ Ցուկերբերգը նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի դեմ համաշխարհային պայքարի շրջանակում խոստացել են միլիոնավոր բժշկական դիմակներ նվիրաբերել բուժհիմնարկներին, հայտնում է Daily Mail պարբերականը։

Մասնավորապես Թիմ Կուկը Twitter սոցկայքում հայտնել է, որ դիմակները կուղարկվեն Եվրոպայի և ԱՄՆ-ի բուժաշխատողներին։

Մինչդեռ Մարկ Ցուկերբերգը, իր հերթին, հայտնել է, որ ընկերության պահեստում առկա 720 000 պաշտպանիչ դիմակները, որոնք ձեռք էին բերվել նախորդ տարի Կալիֆոռնիայում մոլեգնած անտառային հրդեհների ժամանակ, կնվիրաբերվեն առողջապահական ոլորտի ներկայացուցիչներին: Միլիարդատերը հավելել է, որ ընկերությունն աշխատում է միլիոնավոր պաշտպանիչ միջոցներ հայթայթելու ուղղությամբ։

Հայտնի է, որ ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 382 000-ի, որից 16 558-ը՝ մահվան ելքով։ Հիվանդությունից ապաքինվել է ավելի քան 102 000 մարդ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Apple   Facebook  


Վերնագիրի այլ պիտակները