Համաշխարհային տնտեսական աճը հետընթաց կգրանցի 2020թ., սակայն 2021թ. կվերականգնվի․ ԱՄՀ

16:49   24 Մարտ 2020    313

Արժույթի միջազգային հիմնադրամն ակնկալում է, որ այս տարի համաշխարհային տնտեսությունը հետընթաց կգրանցի կորոնավիրուսի պատճառով:

РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ԱՄՀ-ի ղեկավար Կրիստալինա Գեորգիևայի հայտարարության մեջ, որով նա հանդես է եկել «մեծ քսանյակի» ֆիննախարարների հետ հեռախոսային համաժողովի ավարտին:

«Նախ և առաջ, համաշխարհային աճի հեռանկարները 2020 թվականի համար բացասական են. հետընթաց տեղի կունենա, որը առնվազն նման կլինի համաշխարհային ֆինանասական ճգնաժամին կամ ավելի վատ: Սակայն ակնկալում ենք, որ համաշխարհային ՀՆԱ-ի աճը կվերականգնվի 2021թ․»,- ասվում է հիմնադրամի ղեկավարի հայտարարության մեջ:

ԱՄՀ-ն հունվարին արդեն նվազեցրել էր ՀՆԱ-ի կանխատեսումները 2020 և 2021թթ․ համար՝ 0.1 և 0.2 տոկոսով, որի արդյունքում միջազգային ՀՆԱ-ն պետք է կազմեր 3.3 տոկոս և 3.4 տոկոս՝ համապատասխանաբար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները