Գիտնականները կորոնավիրուսի նոր 25 դոլարանոց թեստեր են մշակել, որոնք արդյունքը ցույց են տալիս 30 րոպեից

17:07   24 Մարտ 2020    244

Օքսֆորդի համալսարանի գիտնականները COVID-19 կորոնավիրուսի հայտնաբերման նոր թեստ են մշակել, որը կարելի է կիրառել ամենուրեք, իսկ արդյունքը պատրաստ կլինի 30 րոպեից:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է CNN-ը՝ նշելով, որ թեստի արժեքը կկազմի մոտ 25 դոլար: Օքսֆորդի գիտնականները թեստը մշակել են չինացի գործընկերների հետ միասին: Թեստում մի շարք քիմիական նյութեր են օգտագործվել, որոնք վարդագույնից վերափոխվում են դեղինի վիրուսի առկայության դեպքում:

Նոր թեստը մեծ առավելություն ունի ինչպես արագության, այնպես էլ հեշտ ստուգման շնորհիվ. քիմիական նյութերը պետք է ընդամենը ժամ ու կես պահել 65 աստիճան ջերմաստիճանում՝ ըստ Ցելսիուսի, ինչը հեշտ կարելի է իրականացնել հիվանդանոցում, նույնիսկ՝ տանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: COVID-19  


Վերնագիրի այլ պիտակները