Բռնաբարության փորձ կատարելու մեջ մեղադրվող Շոտլանդիայի նախկին վարչապետն արդարացվել է

18:08   24 Մարտ 2020    240

Շոտլանդական ազգային կուսակցության նախկին առաջնորդ եւ Շոտլանդիայի նախկին վարչապետ, իսկ ներկայումս ռուսական RT հեռուստաալիքի վարող Ալեքս Սալմոնդը, ով մեղադրվում է բռնաբարության փորձ կատարելու եւ 10 կանանց դեմ ոտնձգության մեջ, արդարացվել է, փոխանցում է BBC-ն:

Երդվյալների դատարանը հանգել է այն եզրակացության, որ Սալմոնդը մեղավոր չէ 12 մեղադրանքներից եւ ոչ մեկով, իսկ եւս մեկը՝ բռնաբարության փորձը ճանաչվել է չապացուցված (շոտլանդացի երդվյալները կարող են նաեւ այսպիսի վճիռ կայացնել, դրա գործնական հետեւանքները նույնպիսին են, ինչ «մեղավոր չէ» վճիռը):

Քաղաքական գործիչը սկզբից եւեթ պնդում էր, որ անմեղ է:

Նախկինում գործում մեղադրանք կար եւս մեկ կնոջ նկատմամբ ոտնձգության վերաբերյալ, բայց մեղադրանքի կողմը որոշել է այն չընդգրկել նրա գործի մեջ: Սալմոնդի դեմ դատավարությունը տեւել է 2 շաբաթ:

Սալմոնդին մեղադրող կանանց թվում էին՝ նրա կուսակցությունից քաղաքական գործիչ, կուսակցության աշխատակից, ինչպես նաեւ մի քանի գործող եւ նախկին շոտլանդացի պետական ծառայողներ: Սալմոնդին առաջադրված բոլոր մեղադրանքները վերաբերել են այն ժամանակաշրջանին, երբ նա եղել է Շոտլանդիայի առաջին նախարարը:

Դատարանում որպես վկա ցուցմունքներ տալիս Սալմոնդն ասել է, որ բոլոր մեղադրանքները դիտավորյալ են սարքվել հանուն քաղաքական նպատակների:

Նա նշել է, որ կյանքում ոչ մի անգամ չի փորձել սեռական հարաբերությունների հասնել առանց զուգընկերուհու համաձայնության:

Hayatsk.info

Հեշթեգներ: Շոտլանդիա  


Վերնագիրի այլ պիտակները