Չինաստանի Հուբեյ նահանգում, որտեղ սկսվել էր կորոնավիրուսի պանդեմիան, կհանեն ելքի սահմանափակումները

18:49   24 Մարտ 2020    253

Չինաստանի Հուբեյ նահանգում, որտեղ սկսվել էր կորոնավիրուսի պանդեմիան, կհանեն ելքի սահմանափակումները, սակայն այլ շրջաններ կխստացնեն հսկողությունը՝ այլ երկրներից վարակի տարածման ֆոնին, հաղորդում է Reuters-ը:

Հուբեյի առողջապահության հարցերով հանձնաժողովը հայտնել է, որ մարտի 25-ից կհանվեն ելքի սահմանափակումներն այն անձանց համար, որոնց դա թույլատրվում է բժշկական ցուցումներով: Սակայն այլ երկրներից վարակի տարածման ռիսկն աճում է, ինչը կհանգեցնի հսկողության խստացման խոշոր քաղաքներում, օրինակ՝ Պեկինում:

Երկուշաբթի Չինաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման նոր 78 դեպքեր, որոնցից 74-ը բերովի է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները