ԵՄ երկրները, կարող են երկարաձգել երրորդ երկրների քաղաքացիների այցերի արգելքը

19:38   24 Մարտ 2020    317

Եվրամիության անդամ երկրները, կախված կորոնավիրուսի տարածման մասշտաբներից, կարող են երկարաձգել երրորդ երկրների քաղաքացիների ոչ պարտադիր այցերի արգելքը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` հղում անելով Եվրոպական հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Ադալբեր Յանցին:

«Սկզբնական որոշումն ընդունվել է 30 օրվա համար, բայց այն կարող է երկարաձգվել` կախված իրավիճակից»,-հայտարարել է Յանցը:

Նա հավելել է, որ ԵՄ անդամ և Շենգենյան գոտու բոլոր երկրները կատարում են այցերի սահմանափակման մասին որոշումը` բացի Իռլանդիայից:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԵՄ  


Վերնագիրի այլ պիտակները