Մոսկվայում կինը խախտել է կարանտինը մատնահարդարման սրահ գնալու համար

20:08   24 Մարտ 2020    275

ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի մատնահարդարման սրահներից մեկում կարանտինը խախտելու համար Բելառուսի քաղաքացի է ձերբակալվել, հաղորդում է ren.tv-ին։

Հեռուստաալիքի տվյալներով՝ կինը, գալով սրահ, պատմել է, որ վերջերս է վերադարձել Իտալիայից և կարանտինի մեջ է գտնվում: Դրանից հետո հաստատության աշխատակիցները ոստիկանություն են կանչել։

Կինը իրավապահներին պատմել է, որ Իտալիայից ժամանել է մարտի 8-ին և օդանավակայանում բուժզննում է անցել: Այդ ժամանակ նրա մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել։

Ոստիկանները շտապօգնություն են կանչել, որի աշխատակիցները նույնպես կնոջ մոտ հիվանդության ախտանշաններ չեն հայտնաբերել։

Ռուսաստանում COVID-19 հիվանդների ընդհանուր թիվը հասել է 438-ի, 17-ն ապաքինվել է:

Հայտնի է, որ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 381 649-ը, ավելի քան 16 558 մարդ մահացել է, ապաքինվել՝ ավելի քան 102 429-ը: Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վարակի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մոսկվա  


Վերնագիրի այլ պիտակները