ԱՄՆ-ն 1 մլրդ դոլարով կրճատել է Աֆղանստանին տրամադրվող օգնությունը

21:48   24 Մարտ 2020    300

ԱՄՆ-ն 1 մլրդ դոլարով կրճատել է Աֆղանստանին տրամադրվող օգնությունը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն այն բանից հետո, երբ իրեն հաջողվել է Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Հանիին եւ նրա քաղաքական հակառակորդ Աբդուլլահին համոզել դադարեցնել թշնամությունը, որը կարող է սպառնալիքի տակ դնեմ ԱՄՆ ղեկավարության խաղաղ ջանքերը:

Պոմպեոն հայտարարել է, որ ԱՄՆ-ն «խորապես ցավում է», որ Հանին եւ Աբդուլլահը «չեն կարողացել համաձայնության գալ»: Նա հավելել է, որ այդ ձախողումը «վնաս է հասցրել ամերիկա-աֆղանական հարաբերություններին, եւ, ցավոք, ամոթալի է ամերիկացիների, աֆղանցիների եւ կոալիցիայի գործընկերների համար, որոնք նվիրաբերում են իրենց կյանքերը»:

Պոմպեոն հայտնել է, որ ԱՄՆ-ն 2021 թվականին եւս 1 մլրդ դոլարով կկրճատի օգնությունը:

Հանին ասել է, որ օգնության կրճատումը չի ազդի առանցքային ոլորտների վրա:

Երկու աղբյուրներ Reuters-ին հայտնել են, որ Աբդուլլահը ցանկանում է փոխել սահմանադրությունը, որպեսզի վարչապետի պաշտոն ստեղծի եւ կրճատի նախագահի լիազորությունները:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները