Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելության զինվորականները վարակվել են կորոնավիրուսով

21:55   24 Մարտ 2020    271

Աֆղանստանում ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելության չորս զինծառայողի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, այս մասին երեքշաբթի հայտնի է դարձել առաքելության թվիթերյան էջից, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Ռազմական դաշինքի չորս զինվորականի մոտ COVID-19-ի թեստերը արդյունքները դրական են եղել, սրանք թեստերի առաջին դրական արդյունքներն են Աֆղանստանում տեղակայված «Վճռական աջակցություն» առաքելության մասնակիցների շրջանում»,- նշվում է հաղորդագրության մեջ: Վարակվածների ազգության մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Նրանք վերջերս էին ժամանել Աֆղանստան եւ թեստերն անցնելու ժամանակ եղել են մեկուսացման մեջ:

Նշվում է, որ, որպես նախազգուշական միռոցառում, առաքելության մոտ 1500 զինվորական եւ աշխատակից վերահսկողության տակ են առնվել: Գրիպի ախտանիշներով 38 մարդ մեկուսացվել է եւ անհրաժեշտ բժշկական օգնություն է ստանում:

«Վճռական աջակցություն» առաքելությունը շուրջ 16 հազար մարդ է ներառում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աֆղանստան   ՆԱՏՕ  


Վերնագիրի այլ պիտակները