Իլոն Մասկը Կալիֆոռնիայի համար գնել է արհեստական շնչառության 1200 սարք

22:39   24 Մարտ 2020    235

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում նոր կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարին աջակցելու համար միլիարդատեր Իլոն Մասկը գնել է արհեստական շնչառության 1200 սարք։

Նահանգի ղեկավարն ասել է, որ այդ սարքերը Մասկն անհատույց նվիրել է նահանգին։

«Այդ սարքերն արդեն առաքվել են Լոս Անջելես։ [Իլոն Մասկի] արարքը հերոսական է»,- հայտարարել է նահանգապետ Գևին Նյուսոմը։

Ինքը՝ միլիարդատերը, ասել է, որ այդ սարքերը գնել է ոչ թե իր իսկ արտադրամասերից, այլ պատվիրել է և ներկրել Չինաստանի տարբեր արտադրողներից։

Կալիֆոռնիան, հիշեցնենք, մեկն է ամերիկյան այն երեք նահանգներից, որոնք հատկապես մեծ թվով վարակակիրներ ունեն։ Իսկ ամբողջ երկրում վարակակիրների թիվը անցել է 46 հազարի սահմանը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Իլոն-Մասկ   Կալիֆոռնիա  


Վերնագիրի այլ պիտակները