Իրանը միացել է կորոնավիրուսը բուժող հավանական դեղամիջոցների հետազոտության ԱՀԿ նախագծին

09:35   25 Մարտ 2020    208

Իրանից 12 հետազոտական խմբեր սկսել են մասնակցել Covid-19-ով պայմանավորված հիվանդությունների բուժման համար հավանական նոր դեղամիջոցների Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նախագծի շրջանակներում իրականացվող կլինիկական փորձերին։

Այդ մասին հայտարարել է Իրանի առողջապահության, հետազոտությունների եւ տեխնոլոգիաների փոխնախարար Ռեզա Մալեկ-զադեն։

«Տարածաշրջանում եւ մահմեդական երկրների շարքում բժշկական հետազոտությունների անցկացման ամենամեծ ներուժի տիրապետող Իրանը 12 հետազոտական խմբերով միացել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության խոշոր կլինիկական փորձին»,- գրել է Մալեկ-զադեն Instagram-ում։

Նախագծի շրջանակներում ԱՀԿ-ն կանցկացնի չորս տարբեր դեղամիջոցների, կամ դրանց համադրումների կլինիկական փորձարկումներ եւ արդյունքները կհամեմատի բժշկական օգնության տրամադրման ստանդարտների հետ այն երկրում, որտեղ այդ փորձարկումները կանցկացվեն։

Ներկայումս այդ նախագծին միացել են 10 երկիր, որոնց թվում են Արգենտինան, Կանադան, Ֆրանսիան, Իրանը եւ Շվեյցարիան։

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները