ՌԴ Զինված ուժերում կորոնավիրուսի ավելի քան 3000 տեստավորում է իրականացվել

09:46   25 Մարտ 2020    190

ՌԴ Զինված ուժերում նոր տեսակի կորոնավիրուսի հայտնաբերման ավելի քան 3000 տեստավորում է իրականացվել:

Այս մասին հայտնում է Hayatsk.info-ն՝ հղում տալով երկրի ՊՆ պաշտոնական հաղորդագրությանը:

«Ռուսաստանի ԶՈւ ուժերում անցկացվել է կորոնավիրուսի 3 հազար 214 տեստավորում, որոնք տվել են բացասական արդյունք: Վարակվածներ չկան»,- ասվում է հաղորդագրությունում:

Նշվում է, որ 32 հոսպիտալներում հատուկ բաժիններ կան, որտեղ անհրաժեշտության դեպքում կկարողանան տեղավորել ավելի քան 3.5 հազար պացիենտի:

Նոր տեսակի կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից մահացածների թիվը ողջ աշխարհում գերազանցել է 400 000-ը: Ըստ Ջոն Հոփքինսի համալսարանի առցանց թարմացվող քարտեզի տվյալների՝ այդ ցուցանիշը կազմում է 407 485 մարդ:

Կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 18 227-ի, ապաքինվածներինը՝ 104 234-ի: Մահացության ցուցանիշով առաջին տեղում է Իտալիան, որտեղ մահվան ելքով դեպքերը հասել են 6820-ի: Նրան հաջորդում է Չինաստանը (3281), որտեղ վերջին օրերին վարակման նոր դեպքեր չեն արձանագրվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՌԴ  


Վերնագիրի այլ պիտակները