Նոր Զելանդիայի կառավարությունը կորոնավիրուսի պատճառով արտակարգ դրության ռեժիմ է մտցրել

12:18   25 Մարտ 2020    226

Նոր Զելանդիայի իշխանությունները կորոնավիրուսի արագ տարածման պատճառով արտակարգ դրություն են հայտարարել: Այս մասին նշված է երկրի վարչապետ Ջասինդա Արդեռնի հայտարարության մեջ, որն այսօր հրապարակվլ է կառավարության կայքում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Այսօր պատմության մեջ երկրորդ անգամ մենք մեր երկրում արտակարգ դրություն ենք մտցրել, քանի որ պայքարում ենք գլոբալ համավարակի դեմ, փրկում ենք նորզելանդացիների կյանքերը եւ կանխում ենք վատթարագույնը, ինչը, ինչպես տեսնում ենք, արդեն տեղի է ունենում աշխարհում»,- նշված է վարչապետի հայտարարության մեջ: Հաղորդվում է նաեւ, որ արտակարգ դրության ռեժիմը մտցվում է ազգի անվտանգության եւ առողջության սպառնալիքի ամենաբարձր մակարդակի ուժի մեջ մտնելուց առաջ, որ լավագույն կերպով ապահովվի համավարակի պայմաններում երկրի քաղաքացիների մեկուսացումը եւ օպտիմալացվի բոլոր առանցքային գերատեսչությունների եւ ծառայությունների աշխատանքը:

Ըստ ազգային օրենսդրության՝ արտակարգ դրություն հայտարարելու պահից սկսած իշխանական լիազորությունների մի մասն անցնում է քաղաքացիական պաշտպանության եւ արտակարգ իրավիճակների ազգային վարչության ղեկավար Սառա Սթյուարտ-Բլեքին: ԱԴ ամբողջ ընթացքում նա է վերահսկելու պարենի եւ առաջին անհրաժեշտության իրերի բաշխումը, կարգավորելու երկրում տրանսպորտի երթեւեկությունը, փակելու ավտոմայրուղիները եւ տրանսպորտային հանգույցները ու անհրաժեշտության դեպքում հայտարարելու մարդկանց կամ տրանսպորտի տարհանում:

Իշխանությունների այս որոշումը հաջորդել է Նոր Զելանդիայի տարածքում նոր կորոնավիրուսով վարակվածների թվի զգալի աճին: Անցած մեկ օրում վարակվածների թիվն աճել է 50-ով, որից հետո երկրում հիվանդացածների ընդհանուր թիվը հասել է 205-ի: Նոր Զելանդիայի գլխավոր սանիտարական բժիշկ Էշլի Բլումֆիլդի խոսքով՝ բժիշկներն առաջիկա 10 օրում սպասում են հիվանդների թվի ավելի զգալի մեծացում, քանի որ արդեն գրանցվել են պետության ներսում վիրուսի փոխանցման դեպքեր:

Hayatsk.info

Հեշթեգներ: Նոր-Զելանդիա  


Վերնագիրի այլ պիտակները