ԱՄՆ քաղաքացիները պետք է վերադառնան աշխատանքի՝ չնայած կորոնավիրուսին․ Թրամփ

11:53   25 Մարտ 2020    291

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ապրիլի 12-ին ցանկանում է չեղարկել Միացյալ Նահանգների և արտաքին աշխարհի միջև առկա սահմանափակումները, որոնք կիրառվել են COVID-19-ի բռնկման դեմ պայքարելու համար:

«Ես կցանկանայի, որ երկիրը մինչև Զատիկը բաց լիներ», – հայտարարել է նա Fox News հեռուստաընկերության եթերում: Բացի այդ, ԱՄՆ նախագահը կարծիք է հայտնել, որ քաղաքացիները պետք է վերադառնան աշխատանքի՝ չնայած կորոնավիրուսին:

«Գրիպի պատճառով հազարավոր մարդիկ են մահանում, բայց մենք երբեք չենք «անջատել» երկիրը: Ավտովթարներում մենք ավելի շատ մարդ ենք կորցնում, սակայն ավտոարտադրողներին չենք խնդրում դադարեցնել մեքենաների արտադրությունը», – ասել է նա:

Թրամփը շեշտել է, որ մարդիկ մահանում են գրիպից, բայց ավելի շատ մարդ կարող ենք կորցնել, եթե երկիրը հայտնվի դեպրեսիայի մեջ: Նրա խոսքով, ԱՄՆ-ը «չի ստեղծվել, որպեսզի մնա առանց աշխատանք»: «Մարդիկ չեն ցանկանում կողպված լինել տանը: Գիտեք՝ այսպես հնարավոր է ոչնչացնել երկիրը՝ դադարեցնելով դրանում աշխատանքը» – հայտարարել է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները