Իրանի տարածքում ուղևորությունները կարգելվեն. ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ

13:18   25 Մարտ 2020    353

Իրանի իշխանությունները երկրի տարածքով ուղևորությունները կարգելեն ՝ պայմանավորված կորոնավիրուսի տարածմամբ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնել է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիին:

«Իրանի նախագահն այսօր հրաման է արձակել այն մասին, որ ուղևորություններն ու քաղաքներից դուրս գալը կարգելվի»,-նշել է Ալի Ռաբիին:

Իրանում կորոնավիրուսի վարակվածության դեպքերի թիվը մոտենում է 25 հազարի: Մահացել է 1934 մարդ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները