National Interest-ը ռուսական Տ-95 տանկը ՆԱՏՕ-ի համար «մղձավանջ» է անվանել

13:55   25 Մարտ 2020    487

Ռուսական Տ-95 մարտական տանկը, որի մշակումը սկսվել էր մինչ ԽՍՀՄ փլուզումը, «յուրաքանչյուր տանկիստի երազանքն էր»:

Սակայն զինանոցը համալրելու դեպքում, այն ՆԱՏՕ-ի համար «մղձավանջ» կդառնար: Այս մասին գրում է ամերիկյան The National Interest պարբերականը։

«Լավ զրահապատ, գերազանց կրակային հզորությամբ տանկ»,- այսպես է հրատարակությունը նկարագրում մարտական մեքենան: Նյութի հեղինակի խոսքով ՝ 152 միլիմետրանոց թնդանոթով համալրված տանկն իր մարտական կարողություններով կգերազանցեր արևմտյան տանկերի մեծ մասին։

152 միլիմետրանոց թնդանոթի շնորհիվ Տ-95-ը մեծ հեռահարություն կունենար, և միևնույն ժամանակ կարող էր օգտագործել սովորական հրետանային արկեր:

Չնայած, որ տանկն այդպես էլ մնացել է միայն նախագծի շրջանակում, դրա կառուցվածքի որոշ առանձնահատկություններ, այդ թվում ՝ հզոր շարժիչը, ի վերջո հաշվի են առնվել «Արմատա» Տ-14 տանկի ստեղծման ժամանակ, գրում է հեղինակը:

«Եթե Տ-95-ն արտադրության մեջ մտներ, ապա ահեղ հակառակորդ կլիներ», - եզրափակել է հոդվածի հեղինակը։

Hayatsk.info

Հեշթեգներ: National-Interest  


Վերնագիրի այլ պիտակները