Գերմանիայում կորոնավիրուսով վարակվածների թիվիվն անցել է 31 հազարը. ՌԻԱ Նովոստի

14:21   25 Մարտ 2020    280

Գերմանիայում կա կորոնավիրուսով հաստատված 31 554 հիվանդ, մահացել է ընդհանուր առմամբ 149 մարդ, հաղորդում է Ռոբերտ Կոխի ինստիտուտը:

Երեքշաբթի առավոտյան իստիտուտը հաղորդում էր 27 436 հիվանդների եւ 114 մահացածների մասին: Ռոբերտ Կոխի ինստիտուտը, որը մտնում է Գերմանիայի առողջապահության նախարարության կազմի մեջ, վարում է երկրում հիվանդության վիճակագրությունը, բայց նրա տվյալները հրապարակվում են օրական մեկ անգամ եւ տարբերվում են այն ԶԼՄ-ների հաղորդած տվյալներից, որոնք սեփական հաշվարկն են կատարում:

Ինստիտուտի ղեկավարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ տեղյակ է տվյալների անհամապատասխանության մասին եւ դա բացատրել էր նրանով, որ այն ժամանակավոր բնույթ ունի եւ անհրաժեշտ է շրջանային գերատեսչությունների պաշտոնական թվերը միասնական դարձնել:

Hayatsk.info


Հեշթեգներ: Գերմանիա  


Վերնագիրի այլ պիտակները