ԱՄՆ-ում կորոնավիրուսի պատճառով բանտերից ազատ են արձակել շուրջ 2 հազար կալանավորի. NYT

15:58   25 Մարտ 2020    369

Լոս Անջելեսի շրջանի իշխանությունները կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով բանտերից ազատել են շուրջ 1700 մարդու, Նյու Յորքի իշխանությունները պատրաստվում են ազատ արձակել 300 բանտարկյալի, գրում է The New York Times-ը։

«Մենք ազատ ենք արձակել շուրջ 1700 բանտարկյալի և բանտերում մարդկանց թիվը կրճատել ենք մոտավորապես 10 տոկոսով», - ասել է Լոս Անջելեսի շրջանի շերիֆը։

Ընդ որում, նա հավաստիացրել է, որ իշխանությունները «ոչ մի պայմանով» ազատ չեն արձակի լուրջ հանցագործություններ կատարած անձանց։

Նրա խոսքով՝ այն կալանավորների համար, որոնք տուն չունեն, իշխանությունները հատուկ ապաստարաններ են բացել։

Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն հայտարարել է, որ «70 տարեկանից բարձր կամ առողջական խնդիրներ ունեցող անձինք այժմ չպետք է գտնվեն բանտերում»:

Նա նաև հայտնել է, որ պատրաստվում է ազատ արձակել մոտ 300 մարդու, որոնք ոչ մեծ ծանրության հանցագործություններ են կատարել։

Հայտնի է, որ ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 422 966-ի, որից 18 906-ը՝ մահվան ելքով։ Հիվանդությունից ապաքինվել է ավելի քան 109 143 մարդ։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները