«ՊՍԺ»-ն 100 հազար եվրո կնվիրաբերի՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար

17:56   25 Մարտ 2020    274

Ֆրանսիական «ՊՍԺ» ֆուտբոլային ակումբը կորոնավիրուսի դեմ պայքարի համար կհատկացնի 100 հազար եվրո։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը։ Գումարը կծախսվի այն մարդկանց համար սնունդ գնելուն, որոնք գտնվում են ինքնամեկուսացման մեջ։

Նաեւ գումարից հատկացում կարվի կամավորների ուսուցման եւ արտադպրոցական կրթական կենտրոնների համար։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆրանսիա  


Վերնագիրի այլ պիտակները