Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը` վկայակոչելով երկրի ռողջապահության նախարարությանը կից Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կորեական կենտրոնը:
Բժիշկները ենթադրում են, որ շուտով հարյուրավոր առողջացած պացիենտներ դուրս կգրվեն հիվանդանոցներից: Ըստ նրանց` վարակվածների 80 տոկոսը հիվանդության մեղմ ախտանիշներ ուներ, ինչի պատճառով էլ ինտենսիվ բուժման կարիք չկա:
Yonhap գործակալությունը նշում է, որ Կորեայի Հանրապետությունում երեքշաբթիի դրությամբ մահացության մակարդակը բավականին ցածր է եւ կազմում է բոլոր վարակվածների 1.38 տոկոսը, ինչը ցածր է նաեւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հրապարակված համաշխարհային միջին ցուցանիշից` 4.9 տոկոսից: Հարավային Կորեայում կորոնավիրուսի հետեւանքով մինչ այժմ մահացել է 127 մարդ:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Կորեա