Իրանում կարող է կորոնավիրուսի տարածման երկրորդ ալիքը սկսվել

20:50   25 Մարտ 2020    309

Իրանը կարող է կանգնել կորոնավիրուսի համաճարակի բռնկման երկրորդ ալիքի առաջ:

Reuters գործակալության փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ չորեքշաբթի հանդես է եկել կառավարության խոսնակ Ալի Ռաբիին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Ցավոք, որոշ իրանցիներ անտեսում են առողջապահության նախարարության խորհուրդները (իրանական) Նոր տարվա տոնակատարության ժամանակ: Դա կարող է հանգեցնել կորնավիրուսի տարածման երկրորդ ալիքին»,- ասել է կառավարության ներկայացուցիչը պետական հեռուստատեսությամբ:

Վերջինս հավելել է, որ բոլոր ուղևորությունները քաղաքների միջև արգելվում են, իսկ խախտումները իրավական արձագանք կստանան:

Իրանի նախագահ Հասան Ռոհանին չորեքշաբթի հայտարարել է, որ կարող են արգելվել նաև ավանդական հավաքներն այգիներում: Վերջինիս խոսքով՝ երկրում կորոնավիրուսից մահացության ցուցանիշը հասել է 2077-ի, վարակվածների թիվը գերազանցել է 27 000-ը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները