Qantas ավիաընկերությունը պատրաստվում է կյանքի կոչել Ավստրալիա-Լոնդոն երթուղով պատմական չվերթը

21:26   25 Մարտ 2020    340

Թեև ողջ աշխարհում սահմանափակվում է ավիաչվերթների քանակը, ավստրալիական Qantas ավիաընկերությունը մտադիր է առաջիկա օրերին կյանքի կոչել առաջին ուղևորատար ուղիղ չվերթն Ավստրալիայից Լոնդոն:

Ինչպես տեղեկացնում է CNN-ը, մինչ այս Սիդնեյից Լոնդոն թռիչքներն ավստրալիական ավիաընկերությունն իրականացրել է Սինգապուրի տարածքով:

Սինգապուրի «Չանգի» օդանավակայանը, սակայն, մարտի 24-ից արգելել է տարանցիկ չվերթները, ինչն էլ ստիպել է Qantas ավիաընկերությանը նոր երթուղի մշակել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Qantas  


Վերնագիրի այլ պիտակները