Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով Պուտինը պատրաստվում է դիմել ազգին

21:48   25 Մարտ 2020    322

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ավարտում է ռուսներին ուղղված իր կոչի վրա աշխատանքը, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով պետության ղեկավարի մամուլի ծառայությանը:

«Առաջիկա ժամերի ընթացքում ուղերձը կհեռարձակվի հեռուստատեսությամբ», - ասել է Ռուսաստանի ղեկավարի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Նա ավելացրել է, որ Պուտինը չորեքշաբթի որոշում է կայացրել չեղարկել իր թռիչքը Սանկտ Պետերբուրգ և մնալ Մոսկվայում, մինչդեռ հինգշաբթի նախատեսված միջոցառումները մնում են ուժի մեջ, ներառյալ՝ G20 առցանց գագաթնաժողովը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պուտին  


Վերնագիրի այլ պիտակները