Կոնգրեսը դժվարությամբ հաստատել է 2 տրիլիոն դոլարի տրամադրումը

22:35   25 Մարտ 2020    343

ԱՄՆ-ի Կոնգրեսը համաձայնել է 2 տրիլիոն դոլար տրամադրել երկրի տնտեսությանն աջակցելու համար՝ կորոնավիրուսային համաճարակի տարածման ֆոնին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է Euronews-ն՝ նշելով, որ այս մասին հայտնել է հանրապետականների խմբակցության առաջնորդ Միտչ Մաքքոնելին:

Նշվում է, որ այս գումարը կօգտագործվի հիմնականում ԱՄՆ-ի տնտեսության այն հատվածների կորուստները փոխհատուցելու համար, որոնք տուժել են կորոնավիրուսով պայմանավորված դադարից `փոքր եւ միջին բիզնեսը խթանելու, ինչպես նաեւ ֆինանսական դժվարությունների մեջ գտնվող հասարակ ընտանիքներին աջակցելու համար. Ակնկալվում է մեկ անձի համար միանվագ վճարներ՝ 1200 ԱՄՆ դոլարի չափով:

Ավելի վաղ երկրի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ առանց հավելհալ միջոցների ներգրավման, ԱՄՆ-ի տնտեսությանը կարող է սպառնալ անկումը, քանի որ համաճարակը բառացիորեն պարալիզացրել է մի շարք ճյուղեր, իսկ համաճարակի պիկը դեռ հաղթահարված չէ, ավելին՝ վիրուսի նոր թափ է կանխատեսվում:

Այսօրվա տվյալներով, ԱՄՆ-ում կորոնավիրուսային վարակի ավելի քան 60 հազար հաստատված դեպք է գրանցվել, մահացել է 800 մարդ :

Մի քանի օր շարունակ Միացյալ Նահանգների Կոնգրեսում .բանավեճեր էին ընթանում՝ բյուջեից նման ահռելի գումարի դուրս գրման շուրջ: Միտչ Մաքքոնելին ասել է, թե նման տրամադրումները հատուկ են ռազմական պայմաններում արվող հատկացումներին՝ այսպիսով կարեւորելով իրավիճակն ու տրամադրվող միջոցները:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները