Սև ծովի վրա թռիչքի ժամանակ ռադարներից ռուսական Սու-27 կործանիչ է անհետացել. ՌԴ ՊՆ

09:14   26 Մարտ 2020    207

ՌԴ Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ Սև ծովի վրայով կատարած թռիչքի ժամանակ ռադարներից անհետացել է Սու-27 կործանիչը:

Դեպքը տեղի է ունեցել մարտի 25-ին՝ ժամը 20:10-ին, Թեոդոսիայից 50 կմ հեռավորության վրա: ՌԴ ռազամական գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ կործանիչը իրականացնելիս է եղել պլանային թռիչք, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նշվում է, որ օդաչուին հայտնաբերելու համար որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացվում Ան-26 ինքնաթիռով և Մի-8 ուղղաթիռով, Սևծովյան նավատորմի հակասուզանավային նավով, ինչպես նաև մոտակայքում գտնվող քաղաքացիական նավերի միջոցով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները