ՌԴ-ն ու ևս 7 երկիր խնդրել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին կոչ անել չեղարկել իրենց նկատմամբ պատժամիջոցները

09:51   26 Մարտ 2020    181

ՄԱԿ-ում Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի, Սիրիայի, Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության, Կուբայի, Նիկարագուայի և Վենեսուելայի մշտական ներկայացուցչությունները նամակ են հղել կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին` խնդրելով նրան կոչ անել չեղարկել ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցները, որոնք խանգարում են պայքարել կորոնավիրուսի դեմ:

«Այսօր մենք ընդհանուր թշնամի ունենք` Covid 19-ը: Եվ ինչպես հասկանում եք, ժամանակն է պատրաստվելու, արագանալու, ակտիվանալու: Մեր կառավարությունները քաղաքական կամք ունեն շարժվելու այդ ուղղությամբ»,-ասված է նամակում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Այնուամենայնիվ, նամակում նշվում է նաև, որ այդ գործը շատ դժվար, եթե ոչ անհնարին է այն երկրների համար, որոնք բախվում են իրենց նկատմամբ տարվող միակողմանի պատժամիջոցներին, որոնք ապօրինի են և խստորեն խախտում են միջազգային իրավունքն ու ՄԱԿ-ի կանոնակարգը:

«Վերը նշվածից ելնելով՝ մենք հարգանքով կոչ ենք անում ձեզ պահանջել տնտեսական ճնշման նման անհիմն և ապօրինի քայլերի չեղարկումը, որպեսզի ապահովվի միջազգային հանրության կողմից արդյունավետ և համապարփակ պատասխանը կորոնավիրուսին»,-ասված է նամակում:

Հայտնի է, որ ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 435 036-ի, որից 21 295-ը՝ մահվան ելքով։ Հիվանդությունից ապաքինվել է ավելի քան 114 642 մարդ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները