YouTube-ը, հետևելով Netflix-ի օրինակին, կիջեցնի տեսանյութերի որակը

10:43   26 Մարտ 2020    172

Alphabet Inc. ընկերությունը ծանուցել է YouTube վիդեոհոսթինգին, որ կնվազեցնի տեսանյութերի որակը Եվրամիությունում, որպեսզի համացանցը չխափանվի այն պատճառով, որ շատ եվրոպացիներ անցել են հեռահար աշխատանքի՝ կորոնավիրուսային համաճարակի հետ կապված:

Նշվում է, որ ընկերությունը նման քայլի է դիմել, քանի որ տեսանյութերը կազմում են համացանցային թրաֆիքի զգալի մասը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները