Հրապարակվել է Ուհան քաղաքում կորոնավիրուսով վարակված առաջին մարդու անունը․

12:03   26 Մարտ 2020    262

Կորոնավիրուսով վարակված առաջին մարդը Ուհանի ծովամթերքների շուկայի վաճառողուհի է եղել՝ Վեյ անունով:

Պարբերականի տվյալներով, մինչև հիմա անհայտ է, թե ինչպես է կինը վարակվել: Թերթին հաջողվել է նաև ճշտել առաջին վարակվածների ցանկը: Ըստ այդ տվյալների՝ վարակվածներից 24-ը այցելել է Ուհանի այդ շուկան, նրանցից չորսը նույն ընտանիքի անդամներ են եղել:

Վեյը երկար ժամանակ ապրել է շուկայի մերձակայքում: Երբ իր մոտ նկատել է բարձր ջերմություն, դիմել է իր տան առաջին հարկում գտնվող կլինիկա: Կնոջ խոսքով, սովորաբար նման դեպքերում ինքը արագ վերականգնվել է, բայց այս անգամ անհանգստացել է, քանի որ նույնիսկ ներարկումները չեն օգնել նրան ազատվել հիվանդություններից: Երբ կինը դիմել է մեկ այլ կլինիկա, նրան նույնպես չեն կարողացել օգնել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Դեկտեմբերի 16-ին Վեյը դիմել է Wuhan Union Hospital հիվանդանոց: Այնտեղ նրա մոտ հաստատվել է կորոնավիրուսի առկայությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները