Հայտնի է կորոնավիրուսի կյանքի տևողությունը տարբեր մակերևույթների վրա

13:55   26 Մարտ 2020    262

Ամերիկացի գիտնականները հաղորդել են, որ կորոնավիրուսային վարակը կարող է գոյություն ունենալ մակերեսների վրա մինչև 17 օր:

Մասնագետները պարզել են, որ SARS-CoV-2-ի ՌՆԹ-ն հայտնաբերվել է հիվանդների նավախցիկներում՝ դրանք լքելուց 17 օր հետո: Միևնույն ժամանակ, կորոնավիրուսային վարակի հետքեր են հայտնաբերվել այն հիվանդների նավախցիկներում, որոնց հիվանդությունն անցել է ախտանիշներով կամ առանց դրա: Ախտահանումից հետո SARS-CoV-2-ի հետքեր չի հայտնաբերվել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Փորձագետների եզրակացության համաձայն, այս տվյալները չեն կարող երաշխավորված ցույց տալ, որ վարակը տեղի է ունեցել մակերեսների հետ ֆիզիկական շփման միջոցով: Այնուամենայնիվ, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների զեկույցում նշվում է, որ այդպիսի հնարավորություն գոյություն ունի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները