Apple-ը անսպասելիորեն թարմացում է թողարկել հին սմարթֆոնների և պլանշետների համար

14:43   26 Մարտ 2020    263

Apple-ը անսպասելիորեն թարմացում է թողարկել հին սմարթֆոնների և պլանշետների համար:

Ընկերությունը թարմացում է առաջարկել արդեն հնացած համարվող գաջեթների սեփականատերերին: Մասնավորապես, iOS 12.4.6 թարմացումը հասանելի է iPhone 5s, iPhone 6, iPad Air, iPad mini 2 և iPad mini 3 և վեցերորդ սերնդի iPod touch-ի համար: Լրագրողները ենթադրում են, որ անսպասելի թարմացումը ներառում է անվտանգության նոր պարամետրեր, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Թարմացում ստացած սարքերի թվում է նաև iPhone 5s-ը, որը թողարկվել է 2013-ի աշնանը: Նախկին դրոշակակիր սարքը, որը շարքում առաջինն է ստացել Touch ID սկաներ, ինչպես և մյուս սարքերը, համարվում է հնացած և չի վաճառվում Apple-ի և նրա գործընկերների խանութներում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները