Գիտնականները ստեղծել են կորոնավիրուսի ախտորոշման թեստ, որը հայտնաբերում է հիվանդությունը րոպեների ընթացքում

14:19   26 Մարտ 2020    244

Սինգապուրցի գիտնականներն ստեղծել են COVID-19 էքսպրես-թեստ, որը կօգնի ախտորոշել նոր տեսակի կորոնավիրուսով պայմանավորված վարակը րոպեների ընթացքում։

Գիտնականների պնդմամբ՝ Cepat թեստ շնորհիվ արդյունքը կարելի է ստանալ ընդամենը հինգ րոպեում։ Լաբորատորիայի ղեկավար պրոֆեսոր Ջեքի Ինը հուսով է, որ թեստի լայնածավալ գործածության արտոնագիրը պատրաստ կլինի առաջիկա ամսվա ընթացքում, որից հետո թեստերը կմատակարարվեն երկրի բոլոր բժշկական հաստատություններին, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Այժմ անալիզի համար պահանջվում է մոտ երեք ժամ։ Նոր մեթոդը թույլ է տալիս պատճենել ԴՆԹ-ի հատվածներն առանց ջերմային ազդեցության, ինչը զգալիորեն խնայում է ժամանակը։

Հիշեցնենք, որ Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին ԱՀԿ-ին տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Հայտնի է, որ համաճարակը բռնկվել է Չինաստանի Հուբեյ նահանգի 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները