Աշխարհում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 20 հազարը, ապաքինվել է 102 հազար մարդ

17:42   26 Մարտ 2020    289

Հինգշաբթի Մոսկվայի ժամանակով 02:30-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակված 430 հազար 870 մարդ կա, զոհերի թիվը հասել է 20 հազար 81-ի, ապաքինվել է ավելի քան 102 հազար մարդ:

Վերջին 1 օրվա ընթացքում՝ սկսած չորեքշաբթի մոսկովյան ժամով 03:00-ից, աշխարհում վարակվածների թիվը աճել է 45 218-ով, իսկ մահացածներինը՝ 2 382-ով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Պարբերականը հիվանդների, մահացածների և ապաքինվածների էլեկտրոնային հաշվարկ է անում՝ հիմնվելով հոդվածում տեղ գտած երկրների պաշտոնական տեղեկատվության վրա:

Եվրոպայում վարակվածների և մահվան ելքով դեպքերի թվով առաջատարն Իտալիան է: Չորեքշաբթի գիշերվա դրությամբ՝ երկրում գրանցվել է կորոնավիրուսից առաջացած թոքաբորբի հետևանքով մահվան 7.5 հազար դեպք: Ընդհանուր առմամբ հաստատված է 74 386 վարակման դեպք:

Իսպանիայում գրանցվել է վարակման 47 610 դեպք (մահացել է 3 434-ը), Գերմանիայում՝ 31 554 (149), Ֆրանսիա՝ 22.3 հազար (1.1 հազար), Շվեյցարիա՝ 8 836 (86), Մեծ Բրիտանիա՝ 8 077 (422), Նիդեռլանդներ՝ 6 412 (356), Ավստրիա՝ 5.282 (30), Բելգիա՝ 3 743 (88), Նորվեգիա՝ 2 566 (10), Պորտուգալիա՝ 2 362 (33), Շվեդիա՝ 2 272 (36), Դանիա՝ 1 715 (32), Թուրքիա՝ 1 529 (37), Չեխիա՝ 1497 (3), Իռլանդիա 1 329 (7), Լյուքսեմբուրգ՝ 1099 (8):

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները