Եգիպտոսում բեռնատարը բախվել է 14 այլ մեքենաների. 16 մարդ մահացել է, ևս 15-ը՝ տուժել

17:27   26 Մարտ 2020    282

Նվազագույնը 16 մարդ մահացել է, 15-ը տուժել են Եգիպտոսի Գիզա նահանգի Էս Սաֆ քաղաքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով:

Աղբյուրի համաձայն՝ բեռնատարը մեծ արագությամբ բախվել է 14 այլ ավտոմեքենաների, որոնք կանգնած են եղել բլոկպոստի մոտ՝ կապված երկրում իշխանությունների կողմից սահմանված պարետային ժամի հետ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ավելի վաղ երկրի վարչապետ Մուստաֆա Մադբուկին հայտնել էր չորեքշաբթի օրվանից պարետային ժամ սահմանելու մասին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները