ԱՄՆ Սենատն ընդունել է ամերիկյան տնտեսության վերականգնմանն ուղղված մոտ 2 տրիլիոն դոլարի փաթեթը

16:53   26 Մարտ 2020    302

ԱՄՆ Սենատը օրինագիծ է ընդունել կորոնավիրուսի համավարակի ֆոնին տնտեսությունը խթանելու համար 2 տրիլիոն դոլար հատկացնելու մասին։

Օրինագծի քննարկումը ընթացել է վերջին մի քանի օրերի ընթացքում, իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախապես խոստացել էր ստորագրել փաստաթուղթը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Դրանից առաջ օրենքը պետք է ուղարկվի Ներկայացուցիչների պալատ, որի քվեարկությունը կարող է տեղի ունենալ այս ուրբաթ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները