Գերմանիայի առողջապահության նախարարը կորոնավիրուսի հետ կապված իրավիճակն անվանել է «լռություն փոթորկից առաջ

18:14   26 Մարտ 2020    237

Գերմանիայի Դաշնային Հանրապետության առողջապահության նախարար Յենս Շպանը երկրում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակն անվանել է «լռություն փոթորկից առաջ», կորոնավիրուսը, ըստ նրա, դարձել է ամենամեծ մարտահրավերն առողջապահության համար վերջին 75 տարվա ընթացքում:

«Քաղաքացիները կրում են Գերմանիայի պատմության մեջ քաղաքացիական ազատությունների ամենախիստ սահմանափակումները: Բժիշկներն ու առողջապահության համակարգի աշխատակիցները պատրաստվում են վերջին 75 տարվա ամենամեծ մարտահրավերին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Մենք Գերմանիայում արդեն շատ հիվանդներ ու զոհեր ունենք: Բայց դա լռություն է փոթորկից առաջ: Ոչ ոք չգիտի, թե ինչ տեղի կունենա հաջորդ շաբաթների ընթացքում»,-ասել է առողջապահության նախարարը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները