ԿԺԴՀ-ը գաղտնի օգնություն է խնդրում կորոնավիրուսի դեմ պայքարելու համար

19:26   26 Մարտ 2020    264

Հյուսիսային Կորեայի իշխանությունները դիմել են միջազգային հանրությանը՝ խնդրելով օգնել բարձրացնել կորոնավիրուսի առկայության թեստերի արդյունավետությունը:

Ըստ պարբերականի, ԿԺԴՀ-ը վիրուսի առկայությունը ստուգող թեստեր ունի եւ գիտի, թե ինչպես դրանք կարող է օգտագործել, սակայն դրանք շատ քիչ են, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Այդ պատճառով իշխանությունները կազմակերպություններին օգնելու խնդրանքով են դիմում»,- ասել է պարբերականի աղբյուրը:

Ըստ FT-ի, երկրի իշխանությունները այդ օգնությունը գաղտնի կերպով են խնդրել:

Կորոնավիրուսի բռնկումից հետո ԿԺԴՀ-ն վարակվելու ոչ մի դեպքի մասին չի հայտարարել: Պարբերականը նշում է, որ միջազգային փորձագետները կասկածանքով են վերաբերում նրան, որ Հյուսիսային Կորեայում մինչ օրս հիվանդներ չկան:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները