Լև Լեշչենկոյին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք

19:46   26 Մարտ 2020    278

ՌԴ ժողովրդական արտիստ Լև Լեշչենկոն հայտնվել է կորոնավիրուսով հիվանդների համար նախատեսված հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում։

նրա արյան մեջ պակասել է թթվածնի մակարդակը։ Ներկայումս Լեշչենկոյի վիճակը կայունացել է, սակայն վերջինս շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Հիշեցնենք, որ ավելի վաղ երգչի մտերիմ ընկերը` հումորիստ Վլադիմիր Վինոկուրը պատմել էր, որ Լեշչենկոն հոսպիտալացվել է թոքերի երկկողմանի բորբոքման պատճառով։ Լև Լեշչենկոյի ու նրա կնոջ հոսպիտալացման մասին հայտնի դարձավ նախօրեին։ Նրանց տեղափոխել էին Կոմունարկայում գտնվող հիվանդանոց` կորոնավիրուսի կասկածով։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները