ՌԴ-ն, ՉԺՀ-ն եւ եւս 6 երկիր Գուտերիշին խնդրել է պատժամիջոցները չեղարկելու կոչ անել

19:53   26 Մարտ 2020    255

ՄԱԿ-ում ՌԴ-ի, Վենեսուելայի, Իրանի, ՉԺՀ-ի, ԿԺԴՀ-ի, Կուբայի, Նիկարագուայի եւ Սիրիայի մշտական ներկայացուցչությունները նամակ են հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշին, որում նրան խնդրել են միջազգային հանրությանը կոչ անել չեղարկել միակողմանի պատժամիջոցները, որոնք երկրներին խանգարում են պայքարել COVID-19 կորոնավիրուսի դեմ: Նամակի կրկնօրինակը տեղադրվել է ՄԱԿ-ում ՌԴ առաքելության Twitter-յան էջում:

«Մենք հարգանքով կոչ ենք անում Ձեզ պահանջել անօրինական եւ անհիմն տնտեսական ճնշումների անհապաղ եւ լրիվ չեղարկում, որպեսզի մենք կարողանանք արդյունավետ պայքարել կորոնավիրուսի դեմ»,- ասվում է նամակում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները