ԱՄՆ-ը Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին միջազգային թմրավաճառության մեջ է մեղադրել

20:47   26 Մարտ 2020    318

ԱՄՆ-ը Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին եւ երկրի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների միջազգային թմրավաճառության մեջ է մեղադրել։

ԱՄՆ Պետդեպը հայտարարել է, որ պարգեւավճար կտա այն տեղեկատվության համար, որը «կհանգեցնի Վենեսուելայի քաղաքացիներ Նիկոլաս Մադուրո Մորոսի, Դիոսդադո Կաբելո Ռոնդոնի, Ուգո Կարվախալ Բարիոսի, Կլեյվեր Ալկալա Կորդոնեսի եւ Տերեկա Զայդան Էլ Այսամի Մադայի ձերբակալությանը եւ/կամ դատապարտմանը», տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Պետդեպը մինչեւ 15 միլիոն դոլար պարգեւատրում է առաջարկում Նիկոլաս Մադուրոյի եւ մինչեւ 10 միլիոն դոլար մնացած յուրաքանչյուրի վերաբերյալ տեղեկատվության համար։

Կարեւոր պաշտոններ զբաղեցնելով Մադուրոյի ռեժիմում՝ այդ անձինք խախտել են հասարակական վստահությունը՝ նպաստելով թմրանյութերի արտահանմանը Վենեսուելայից, ներառյալ ինքնաթիռների վերահսկողությունը, որոնք թռչում են Վենեսուելայի ավիաբազայից, ինչպես նաեւ թմրանյութերի երթուղիների վերահսկողություն

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները