Ճապոնիան արգելել է Եվրոպայից քաղաքացիների մուտքը

21:17   26 Մարտ 2020    322

Ճապոնիան արգելել է Եվրոպայից քաղաքացիների մուտքն ու զգուշացրել Տոկիոյում կորոնավիրուսի տարածման բարձր ռիսկի մասին:

«Ազգային ճգնաժամը հաղթահարելու համար անհրաժեշտ է գործել միասնական եւ միջոցներ ձեռնարկել կորոնավիրուսի դեմ պայքարի համար»,- ասել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նա հայտարարել է, որ արգելվել է եվրոպական 21 երկրների եւ Իրանից քաղաքացիների մուտքը: Նրա խոսքով՝ վիրուսի տարածման դեմ պայքարի մի ամբողջ խումբ է ձեւավորվել:

NHK-ի հաղորդմամբ՝ Տոկիոյում հաստատվել է վարակման 47 դեպք: Ճապոնիայում վարակվածների ընդհանուր թիվը հասնում է 1369-ի, մահացել է 56 մարդ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները