G20-ի երկրները ավելի քան 5 տրլն դոլար կներդնեն համաշխարհային տնտեսության մեջ

21:38   26 Մարտ 2020    321

G20-ի երկրները ավելի քան 5 տրլն դոլար կներդնեն համաշխարհային տնտեսության մեջ՝ կորոնավիրուսի համավարակի հետեւանքները հաղթահարելու համար։

Այս մասին ասվում է «Մեծ քսանյակի» պետությունների ղեկավարների տեսակոնֆերանսի ձեւաչափով կայացած գագաթաժողովի ամփոփիչ հայտարարության մեջ։

«Ներկայում մենք շտապ եւ վճռական քայլեր ենք նախաձեռնում մեր տնտեսությունների աջակցության համար,-նշվում է փաստաթղթում,- Մենք ավելի քան 5 տրլն դոլար ենք ուղղում համաշխարհային տնտեսության մեջ՝ տնտեսական միջոցառումների եւ համավարակի սոցիալական, տնտեսական ու ֆինանսական հետեւանքներին դիմակայելու երաշխիքների նպատակային ֆիսկալային քաղաքականության շրջանակներում»։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները