Իսրայելը կորոնավիրուսի պատճառով բացում է Երուսաղեմում գտնվող ռազմական բունկերը

21:45   26 Մարտ 2020    352

Կորոնավիրուսի տարածման դեմ արշավը համակարգելու հարցում օգնելու համար Իսրայելական կառավարությունը բացում է Երուսաղեմի բլուրներում գտնվող ռազմական բունկերը:

Բունկերը, որը «Ազգային կառավարման կենտրոն» է կոչվում, կառուցվել է ավելի քան տասը տարի առաջ` Իրանի միջուկային ծրագրի, «Հզբոլլահ»-ի եւ ՀԱՄԱՍ-ի հետ փոխհրաձգությունների հետ կապված մտավախությունների պատճառով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ըստ իսրայելցի պաշտոնյաների` այն իր մեջ բնակելի եւ հրամանատարային տարածքներ է ներառում եւ կարող է հասանելի լինել Երուսաղեմում գտնվող կառավարական համալիրից եւ Թել Ավիվ տանող արեւմտյան նախալեռներից:

«Սա (բունկեր) եւս մեկ միջոց է կորոնավիրուսը կառավարելու, վերահսկելու եւ հետեւելու համար,- անանունության պայմանով հայտնել է իսրայելցի պաշտոնյան:- Մենք հասկանում ենք, որ այս ճգնաժամը մեզ դեռ երկար ժամանակ է ուղեկցելու»:

Միեւնույն ժամանակ, պաշտպանության նախարար Նաֆթալի Բենեթը հայտարարել է, որ բունկերն «այնքան էլ կարեւոր չէ (ճգնաժամի համար)»: Էներգետիկայի նախարար Յուվալ Շտայնիցն ավելի վաղ Թել Ավիվում 102 FM-ի հետ հարցազրույցում կատակել էր, որ բունկերի օգտակարությունն այժմ սահմանափակ է, քա

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները