Զարիֆը պատասխանել է Պոմպեոյին

21:57   26 Մարտ 2020    283

Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը պատասխանել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի մեղադրանքներին՝ նշելով, որ անգամ կորոնավիրուսի համավարակը չի կարող նրան հետ պահել երրորդ կարգի քարոզչությունից:

«Անգամ համավարակը չի կանգնեցնի պետքարտուղար Պոմպեոյին երրորդ կարգի քարոզչության տարածումից: Նա ավելի շուտ ատելության պետական քարտուղար է: Ոչ մի թրոլինգ չի ստվերի նրա տխրահռչակ միլիտարիզմը եւ տնտեսական ահաբեկչությունը, անմեղների սպանությունը եւ #COVID-19-ի դեմ գլոբալ պայքարին խոչընդոտելը»,- նշել է նա իր թվիթերյան էջում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Չնայած միջազգային կազմակերպություններն ու տարբեր երկրներ ընդգծում են Իրանի հետ համագործակցելու անհրաժեշտությունը COVID-19-ի զսպման գործում, ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոն նախօրեին հայտարարել էր, որ Իրանի վրա առավելագույն ճնշումը շարունակվելու է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները