Եգիպտոսում ախտահանել են Գիզայի բուրգերը

09:14   27 Մարտ 2020    203

Եգիպտոսում հնագիտական եւ պատմական հուշարձանների ախտահանման շրջանակներում ախտահանել են Գիզայի բուրգերը:

Աշխատողները ախտահանել են մուտքի դիմացի տարածքը, տոմսարկղերը, մետաղական դետեկտորների շրջանակները, ինչպես նաեւ համալիրի ներսի հատվածը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ըստ հնագիտական գոտու ղեկավարության` օդային հաղորդակցության փակվելուց հետ բուրգեր այցելել ցանկացող զբոսաշրջիկներ գրեթե չեն մնացել, եվ իրենք որոշել են օգտագործել հնարավորությունը եւ ախտահանել պատմական հուշարձանը:

Բուրգերի ներսում ախտահանման աշխատանքներն իրականացնում է ռեստավրատորների խմբի կողմից: Ընդ որում, ստերիլիզացման համար նրանք հատուկ միջոցներ են օգտագործում: «Զբոսաշրջության վերականգնումից հետո բուրգերի տարածքն իր ողջ հմայքով պատրաստ կլինի այցելուներին ընդունելուն»,- հայտարարել է հնագիտական գոտու գլխավոր տնօրեն Ահրաֆ Մոհին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները