Կանադան դեմ է ԱՄՆ սահմանին ամերիկյան զորքերի տեղակայմանը

09:44   27 Մարտ 2020    202

Կանադայի կառավարությունը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չպետք է կորանավիրուսի բռնկման պատճառով ԱՄՆ-ի եւ Կանադայի սահմանի երկայնքով զորքեր տեղակայի եւ զգուշացրել է, որ դա կարող է վնասել երկու երկրների հարաբերություններին։

Ակնկալվում է, որ Թրամփը Կանադայի սահման կուղարկի մոտ 1000 զինծառայողների։ Այս մասին Reuters-ին հայտնել են երկու ամերիկյան պաշտոնյաներ։ Նրանցից մեկի խոսքերով, զինծառայողները կօգնեն կորանավիրուսի համավարակի պատճառով երկրորդական բեռնափոխադրումների արգելքի ապահովմանը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Դա կատարյալ ավելորդ քայլ կլինի, որը մենք կհամարենք վնասակար մեր հարաբերությունների համար»,- լրագրողներին հայտնել է Կանադայի ԱԳՆ ղեկավար Քրիստիա Ֆրիլանդը։

Ավելի վաղ վարչապետ Ջասթին Թրյուդոն նույնպես արտահայտվել է սահմանի ռազմականացման դեմ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները