Արքայազն Հարին և Մեգան Մարքլը Կանադայից տեղափոխվել են Լոս Անջելես

10:03   27 Մարտ 2020    214

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին և նրա կինը՝ Մեգան Մարքլը, լքել են կանադական Վանկուվերը և տեղափոխվել են Լոս Անջելես:

Աղբյուրի հավաստմամբ, նրանց տեղափոխությունը պլանավորված էր: «Նրանք հասկանում էին, որ Կանադան տարբեր պատճառներով չի համապատասխանում իրենց և ցանկանում էին բնակվել Լոս Անջելեսում»,- գրում է աղբյուրը:

Նշվում է, որ Լոս Անջելեսում զույգն ապրում է Հոլիվուդից ոչ շատ հեռու, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հիշեցնենք, որ արքայազն Հարին և Մեգան Մարքլը պաշտոնապես կդադարեցնեն իրենց թագավորական պարտավորություններն իրականացնել այս տարվա ապրիլի 1-ին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները