Բրիտանիայում բնակչուհին մտել է մեծ փուչիկի մեջ և գնումների գնացել այն գլորելով՝ խուսափելով շփումներից

10:14   27 Մարտ 2020    198

Կորոնավիրուսի համաճարակից խուսափելու նպատակով Մեծ Բրիտանիայում բնակչուհին մտել է մեծ փուչիկի մեջ և սուպերմարկետ գնացել գնումներ կատարելու նպատակով:

Ինչպես երևում է տեսանյութում, կինը գլորելով հասնում է նշված վայր և աշխատողներից մեկի օգնությամբ սկսում ապրանք ընտրել:

Մեծ փուչիկով, սակայն, նա խճճվում է նեղ բաժինների արանքում: Ինչպես հայտնում է աղբյուրը, սուպերմարկետի աշխատակիցները, չգնահատելով կնոջ յուրահատուկ պաշտպանման ձևը, նրան դուրս են վռնդել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները